211652_close_icon
views-count895 դիտում article-date 23:52 25-05-2023

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը կհանդիպեն մեկ շաբաթից․ ՌԴ նախագահը՝ եռակողմ հանդիպմանը

Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը կհանդիպեն մեկ շաբաթից՝ «չլուծված խնդիրները վերացնելու համար»։ Այս մասինն Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման սկսզբում ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Կողմերը կքննարկեն տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։ 

Ըստ ՌԴ նախագահի՝ հարցը տերմինաբանական է, այն զուտ տեխնիկական բնույթ ունի, բայց դա պետք է հիմնված լինի իրողությունների ճշգրիտ ընկալման վրա։

«Սակայն, մեր կարծիքով, դրանք հաղթահարելի խոչընդոտներ են»,- ասաց Պուտինը։

Նմանատիպ նյութեր