4771 դիտում
12:06 26-05-2023
Մեկնարկել է Գրքի երևանյան փառատոնը
Երեկ՝ մայիսի 25-ին, Գրքի երևանյան միջազգային 6-րդ փառատոնի շրջանակում Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեցին մի քանի գրքերի շնորհանդեսներ:
Փառատոնի մեկնարկային օրվա միջոցառումներից էր Վաչե Սարգսյանի «Ակեղդամա» եռհատորյակի երկու հատորների շնորհանդեսը, որի նախագիծը իրականացրել է Հովհաննիսյան ինստիտուտը:
Միջոցառման բանախոսներն էին գրականագետ Սիրանուշ Դվոյանը, գրքի դիզայներ Լուսինե Նավասարդյանը և հրատարակչական խմբագիր Նարե Սահակյանը: Սիրանուշ Դվոյանը գրքի հատորների պատրաստողն է և Վաչե Սարգսյանի մասին հետազոտության հեղինակը, որը ներառված է գրքում: Նախագծի իրականացման ընթացքում առաջացած դժվարությունների մասին խոսելով` նա նշում է.
-Այն շատ կարևոր մարտահրավեր էր նաև ինձ, թե ինչպես եմ ըմբռնում գրականությունը... Այն ինձ հնարավորություն տվեց մտածել հարցերի ու խնդիրների մասին, գրականության հետ կապված, որոնք այնքան էլ միանշանակ չեն:
Գրքի հրատարակման համար որպես գխավոր պատճառ գրականագետը նշում է դրա հմնաքարային լինելը` սովետական փորձառության մեջ:
Միջոցառման ընթացքում խոսվեց լեզվի առանձնահատկությունների մասին, որոնք էլ դարձել են հաղթաթուղթ ստեղծագործության համար: Խմբագրական աշխատանքներ կատարելիս հնարավորինս պահպանվել են գրողի մատուցման ձևի առանձնահատկությունները: Դրանք նաև օգտագործվել են դիզայների կողմից:
Գիրքը երեք հատորներից է բաղկացած: Առաջին հատորը՝ «Անկրկնելի պատմությունը» ներկայացնում է գրողի սիբիրյան աքսորի աքսորական ընկերների պատմությունները, կերտում նրանց կերպարները: Իսկ երկրորդ հատորն արդեն, որը կոչվում է «Հավերժական սառածություն. Նամակներ Սոնյա Կարոլին», սեփական` աքսորյալի փորձառության մասին է:
Փառատոնի շրջանակում միջոցառումները շարունակվելու են մինչև մայիսի 27-ը:
Հեղինակ՝ Անի Ղևոնդյան

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2645 դիտում
23:35 27-11-2018
Մայրաքաղաքում կկայանա «Գրքի երևանյան երկրորդ փառատոնը» և ամենամյա գրական մրցանակաբաշխությունը
1567 դիտում
11:41 13-11-2019
Եռօրյա տոն մայրաքաղաքում. մեկնարկում է գրքի երևանյան փառատոնը
2168 դիտում
15:52 27-07-2021
Տեղի կունենա Գրքի երևանյան 4-րդ փառատոնը. ներկայացվել է միջոցառումների ժամանակացույցը
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3922 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին