211652_close_icon
views-count1249 դիտում article-date 16:43 28-05-2023

Հայաստանում սպասվում են կարճատև անձրևներ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ

Հայաստանում մայիսի 28-29-ին, հունիսի 1-ին՝ կեսօրից հետո՝ առանձին շրջաններում, 30-31-ին, հունիսի 2-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երևանում մայիսի 28-29-ի, հունիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 30-31-ին, հունիսի 2-ին՝ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ արագությամբ։

Նմանատիպ նյութեր