1201 դիտում
09:08 30-05-2023
ՔՊ-ականները նոր հանձնարարություն են ստացել. նրանց վարկանիշը կտրուկ իջել է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ականներն այս օրերին լծվել են մարզերում իրենց վարկանիշի բարձրացման գործին: Նրանք մեծ ակտիվություն են ցուցաբերում մարզերում:
Օրինակ՝ կիրակի օրը Գեւորգ Պապոյանը, Վաղարշակ Հակոբյանը, Նարեկ Գրիգորյանը եւ Ալխաս Ղազարյանը այցելել էին Գեղարքունիքի մարզ, հանդիպել տեղի բնակիչների հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաեւ մարզպետ Կարեն Սարգսյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել՝ ինչն է մարզերում այս ակտիվության պատճառը: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականներն անհանգստացած են Երեւանում իրենց ցածր վարկանիշով, հիմա հրահանգ են ստացել գնալ մարզեր, շոշափել այնտեղի բնակիչների տրամադրությունները, հասկանալ՝ կողմ են արդյոք իրենց վարած քաղաքականությանը, ինչ են կարծում, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի մասին, ինչն իրենց համար դրոշակ են դարձրել իշխանությունները եւ ցանկացած զիջման ու սահմանային միջադեպի դեպքում առաջ են քաշում իրենց խոստացած խաղաղության օրակարգը, որն այդպես էլ չի գալիս:
Այսպիսով, ՔՊ-ականները ցանկանում են նաեւ մարզերի բնակիչներին ցույց տալ, որ իրենք մտահոգված են մարզերի խնդիրներով եւ ձեռնամուխ են դրանց շուտափույթ լուծմանը: Մեր տեղեկություններով, սակայն, արդյունքները, մեղմ ասած, այդքան էլ հուսադրող չեն. նրանց՝ մարզեր այցերն էլ փաստում են, որ վերջին շրջանում, ինչպես Երեւանում, մարզերում նույնպես Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի վարկանիշը կտրուկ իջել է ու շարունակում է նվազել՝ բոլոր հարցումներով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
15694 դիտում
09:30 26-04-2017
Ադրբեջանական խնձորը հայկական շուկաներից հանելու և ոչնչացնելու հանձնարարություն է տրվել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1015 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1288 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2578 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ