211652_close_icon
views-count832 դիտում article-date 11:51 30-05-2023

Կհանդիպենք Հաագայում․ ԱՄՆ սենատոր Գրեհեմը՝ ՌԴ իշխանություններին

Ռուսական իշխանությունները ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմի նկատմամբ հետախուզում են հայտարարել ուկրաինական պատերազմի մասին նրա հայտարարություններից հետո: Լինդսի Գրեհեմը ձեռնոց է նետել Ռուսաստանի իշխանություններին։ Հաղորդում է «Ազատությունը»։

«Ահա, թե ինչ եմ առաջարկում իմ ռուս «ընկերներին», ովքեր ցանկանում են ձերբակալել և դատել ինձ՝ ռուսական ռեժիմը որպես ռազմական հանցագործներ դատապարտելու համար։ Ես կենթարկվեմ Միջազգային քրեական դատարանի իրավասությանը, եթե դուք ենթարկվեք դրան», - ասել է Գրեհեմը։

«Ներկայացրեք ձեր լավագույն փաստարկները: Կհանդիպենք Հաագայում»,- հավելել է նա։

Սենատորի նկատմամբ հետախուզում հայտարարելու առիթը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Գրեհեմի հանդիպման տեսագրությունն էր, որում սենատորը, իբր նշում է, որ պատերազմում ռուսների մահը ԱՄՆ-ի փողերի հաջող օգտագործում է։

Սակայն, ավելի ուշ պարզվեց, որ տեսանյութը մոնտաժված է, և հանդիպման ամբողջական ձայնագրության մեջ մեկը մյուսի հետևից չեն հնչում Գրեհեմի արտահայտությունները ռուսների մահվան և փողի ներդրման մասին։

Նմանատիպ նյութեր