730 դիտում
20:34 30-05-2023
Նիկոլ Փաշինյանը և Ուրշկա Զուպանչիչը կարևորում են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են կառավարությունից։
«Վարչապետը ողջունել է տիկին Զուպանչիչի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու երկրների համագործակցության հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական համագործակցության ընդլայնումը: Վարչապետն անհրաժեշտ է համարել խորհրդարանական մակարդակում ակտիվ փոխգործակցությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում:
Ուրշկա Զուպանչիչը հայտնել է Սլովենիայի պատրաստակամությունը՝ տարբեր ուղղություններով ընդլայնելու հարաբերությունները Հայաստանի հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը և Ուրշկա Զուպանչիչն ընդգծել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ինչպես նաև ագրեսիվ հռետորաբանությունը դադարեցնելու անհրաժեշտությունը: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ, ընդգծել միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման կարևորությունը:
Վարչապետը ներկայացրել է առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները:
Նիկոլ Փաշինյանը և Ուրշկա Զուպանչիչը կարևորել են նաև Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությունը, ինչը նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,- նշված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր
928 դիտում
16:59 01-11-2023
Հայաստանը շատ բարձր է գնահատում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը. Վահագն Խաչատուրյան
799 դիտում
18:39 21-02-2024
ՀՀ ԱԳՆ-ն կարևորում է ԵՄ առաքելության ներդրումը տարածաշրջանում կայունության ապահովման գործում
Այս բաժնից
1678 դիտում
21:25 15-11-2024
Փակ կլինեն Նոր Նորք, Նորք-Մարաշ վարչական շրջանների որոշ փողոցներ
871 դիտում
21:13 15-11-2024
Քննարկվել է ջրային ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ
907 դիտում
21:00 15-11-2024
Հռոմում միջազգային համաժողով կանցկացվի՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը