211652_close_icon
views-count757 դիտում article-date 21:00 15-11-2024

Հռոմում միջազգային համաժողով կանցկացվի՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը

Նոյեմբերի 18-ին Հռոմում միջազգային համաժողով կանցկացվի՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը։ Հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։ 

«Սուրբ վայրերի պահպանում միասնական քրիստոնեական ծառայության համար՝ նվիրված Արցախի կրոնական վայրերի և մշակութային ժառանգության պահպանմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 18-ին և 19-ին Հայրապետական ​​“San Tommaso d’Aquino” համալսարանում, Largo Angelicum 1, Հռոմ.
 
Համագումարը կազմակերպվում է Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցչության և ’Istituto di Studi Ecumenici dell’Angelicum ինստիտուտի կողմից՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսության հովանավորությամբ: 
 
Միջոցառմանը կարելի է հեռավար հետևել՝ միանալով հետևյալ հղմանը.»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

Նմանատիպ նյութեր