211652_close_icon
views-count1138 դիտում article-date 21:09 30-05-2023

Հանրային հեռարձակողի խորհուրդը նոր անդամ ունի

Այսօր՝ մայիսի 30-ին, կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի  թափուր տեղի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին հանձնաժողովի հինգ անդամները՝  Մարկ Գրիգորյանը (մրցութային հանձնաժողովի նախագահ), Սոնա Հովհաննիսյանը, Անահիտ Աստոյանը, Էմին Թորոսյանը և Նաղաշ Մարտիրոսյանը։

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղի համար հայտ էին ներկայացրել երեք հոգի՝

1.       Անահիտ Ասատրյան,

2.       Օֆելյա Ասատրյան,

3.       Արփի Ոսկանյան։

Մրցութային հանձնաժողովը հաղթողին որոշելու նպատակով կատարել է քվեարկություն, որի արդյունքում «ԳՐՈՂ» գրական, մշակութային հիմնադրամի տնօրեն Արփի Ոսկանյանը 5 (հինգ) կողմ ձայնով ճանաչվել է Հանրային հեռարձակողի  խորհրդի անդամի թափուր տեղի  համար հայտարարված մրցույթի հաղթող։

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված կարգով հաղթող մասնակցի մասին որոշումը կներկայացվի ՀՀ վարչապետի հաստատմանը:

 

Նմանատիպ նյութեր