1738 դիտում
18:49 31-05-2023
Հունիսի 1-ից մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70 %․ նշված օրվանից օրենքը կիրառվելու է
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը նախապես հայտարարել էր, որ ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70 %, և, որ հունիսի 1-ից օրենքը կիրառվելու է։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
«Մշտադիտարկումները ցույց են տվել, որ վարորդների մեծ մասը, անսալով Ոստիկանության հորդորներին, արդեն իսկ հեռացրել են թաղանթները և փոխարինել մգեցված ապակիները։
Խնդրո առարկա թեմայով ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հանդիպել են նաև Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հետ։ Հաշվի առնելով թաղանթապատված ապակիներով մեքենաների քանակը, խախտումը վերացնելու համար նախատեսված ժամանակի սղությունը, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկան կտրուկ փոփոխելու ոչ նպատակահարմար լինելու հանգամանքը՝ պատգամավորների կողմից ներկայացվել է առաջարկ՝ ցանկալի արդյունքին հասնել հնարավորինս նվազ վարչական ներգործության միջոցներով։
Միաժամանակ, այս ընթացքում տարբեր լրատվական աղբյուրներ տարածել են հարցի առնչությամբ տարբեր, երբեմն՝ ապակողմնորոշող մեկնաբանություններ կամ ոստիկանության առաջիկա գործողությունների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։
Հարկ ենք համարում նշել, որ՝
– ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հորդորել և հորդորում է հեռացնել առջևի կողային ապակիների թաղանթապատումը կամ փոխարինել մգեցված ապակիները՝ պահպանելով լուսաթափանցելիության թույլատրելի չափերը։
– Հունիսի 1-ից պարեկները և ճանապարհային ոստիկաններն ապահովելու են օրենքի պրակտիկ կիրառումը։ Կիրառմանը զուգահեռ շարունակելու ենք շեշտը դնել նաև բացատրական աշխատանքների իրականացման վրա, որովհետև մեր նպատակը ոչ թե պարզապես պատասխանատվություն կիրառելն է, այլ երթևեկության անվտանգության ապահովումը, օրինապահ վարքագծի խթանումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր
102768 դիտում
22:08 04-10-2015
Ո՞վ է կանգնած Նորադուզցի Ալիկի 3 տարի առաջվա նշված ծնունդը իբրև այս տարի նշված ծնունդ հրապարակելու թիկունքում
5933 դիտում
14:40 22-02-2022
Նոր ավտոբուսներ պետք է մուտք գործել միա՛յն առջևի դռնից, վճարել ուղևորության սկզբում․ քաղաքապետարան
1509 դիտում
17:36 03-03-2014
Բացահայտում լուսադեմին. կողային հայելիներ` «Մերսեդես Բենց»-ից
Այս բաժնից
1003 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1276 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2566 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ