211652_close_icon
views-count1084 դիտում article-date 13:36 28-06-2023

ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների խորհրդականները քննարկել են ՌԴ-ում վերջին իրադարձությունները և ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ռուսաստանը, հացահատիկի գործարքի երկարաձգումը և ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը։ Այդ մասին Սպիտակ Տունը մամուլի հաղորդագրություն է տարածել:

«Նրանք քննարկել են Ռուսաստանում վերջին իրադարձությունները և Ուկրաինային մեր մշտական աջակցությունը, մինչ այն պաշտպանվում է ռուսական ագրեսիայի դեմ, ինչպես նաև Թուրքիայի ջանքերը՝ ապահովելու Հացահատիկի սևծովյան նախաձեռնության վերսկսումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Սալիվանն ու Քըլըչը համաձայնության են եկել Էգեյան ծովում կայունության պահպանման կարևորության հարցում։ Միացյալ Նահանգների նախագահի օգնականը ողջունել է Թուրքիայի և Հունաստանի միջև կառուցողական փոխգործակցությունը։

Բացի այդ, նրանք քննարկել են Վիլնյուսում ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։

«Սալիվանն ընդգծել է Միացյալ Նահանգների այն տեսակետը, որ Շվեդիան պետք է հնարավորինս շուտ դառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- հայտարարել են Սպիտակ տանը։

Նմանատիպ նյութեր