211652_close_icon
views-count892 դիտում article-date 19:39 01-06-2023

Հակամարտությունների ժամանակ երեխաներն ամենախոցելի խումբն են․ Անհերքելի պատասխանատվություն ունենք նրանց պաշտպանության համար․ Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրել է․

«Այսօր նաև քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական ռմբակոծությունների հետևանքով զոհված Վաղարշակ Գրիգորյանի, 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Վիկտորյա Գևորգյանի և արցախյան շարժման ընթացքում ադրբեջանական ագրեսիաներին զոհ գնացած հարյուրավոր երեխաների օրը պետք է լիներ։




Մենք անհերքելի պատասխանատվություն ունենք երեխաների պաշտպանության համար։ Հակամարտությունների ժամանակ երեխաներն ամենախոցելի խումբն են։ Երեխաների հիմնարար իրավունքները, ներառյալ նրանց կյանքի իրավունքը, ընտանիքի և համայնքի հետ լինելու իրավունքը, առողջության իրավունքը, անձնային զարգացման իրավունքը, դաստիարակվելու և պաշտպանվելու իրավունքը երաշխավորված են միջազգային կոնվենցիաներով և հատուկ ուշադրություն են պահանջում։

Սակայն, ցավալիորեն, մարդկությունը ձախողում է իր պարտականությունը՝ ապահովելու այն, ինչին երեխաները արժանի են»։

 

Նմանատիպ նյութեր