682 դիտում
13:38 02-06-2023
Շվեյցարիայի խորհրդարանը դեմ է քվեարկել Ուկրաինային զենք փոխանցելու առաջարկին
Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը 98 կողմ, 75 դեմ ձայնով մերժել է առաջարկը, որը թույլ կտար Շվեյցարիայում արտադրված զենքեր վաճառել Ուկրաինային: Հաղորդում է France 24-ը:
Քվեարկությունը հաջորդել է Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև կայացած հանդիպմանը:
Ժան-Լյուկ Ադորը, որը Ստորին պալատում ներկայացնում է երկրում ամենամեծ կուսակցությունը՝ աջ պոպուլիստական Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը, շեշտել է, որ առաջարկն ուղղակիորեն խախտում է երկրի չեզոքությունը։
Շվեյցարիայի երկարամյա դիրքորոշումը եղել է լավ զինված ռազմական չեզոքություըն. 8,8 միլիոն բնակչություն ունեցող երկրում տղամարդկանց համար պարտադիր զինվորական ծառայություն է սահմանված:
Շվեյցարիայի չեզոքության հարցը քննարկվում է 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինայում պատերազմ ծավալելուց ի վեր: Չնայած երկիրը Եվրոպական Միության անդամ չէ, սակայն միացել է Մոսկվայի դեմ ԵՄ պատժամիջոցներին:
Միևնույն ժամանակ Բեռնն անդրդվելի է մնում Կիևին զենքի մատակարարման հարցում. չնայած Կիևի և դրա դաշնակիցների կողմից ճնշմանը, Շվեյցարիան հրաժարվել է թույլատրել շվեյցարական արտադրության զենքերի վերաարտահանումն Ուկրաինա:
Շվեյցարիան զենքի խոշոր արտահանող է, բայց դրանք բոլորն էլ վաճառվում են արտասահման՝ ստանդարտ պայմանով, որ վերաարտահանումը պետք է հաստատվի Շվեյցարիայի իշխանությունների կողմից: Համաձայն «Ռազմական տեխնիկայի մասին» օրենքի՝ Շվեյցարիայի կառավարությունը չի թույլատրում վերաարտահանում, եթե զենքը ստացող երկիրը ներգրավված է միջազգային զինված հակամարտությունում:

Նմանատիպ նյութեր
924 դիտում
19:30 30-05-2015
Շոտլանդիայի խորհրդարանը քվեարկել է էֆթանազիայի մասին օրինագծից հրաժարվելու դեմ
4422 դիտում
16:19 28-04-2016
Ֆրանսիայի խորհրդարանը կողմ է քվեարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման բանաձևին
940 դիտում
15:45 28-04-2023
Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է ևս 80 Leopard 1 տանկ Ուկրաինային փոխանցելու մասին
Այս բաժնից
1030 դիտում
21:59 14-01-2025
Ստամբուլում մեկ օրում առնվազն 11 մարդ է մահացել ալկոհոլային կեղծ խմիչքից թունավորման պատճառով
1048 դիտում
21:22 14-01-2025
Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձին
931 դիտում
19:50 14-01-2025
Ռուսաստանում ինտերնետի աշխատանքի խոշոր խափանում է տեղի ունեցել