211652_close_icon
views-count1144 դիտում article-date 18:08 03-06-2023

Թուրքիան հատուկջոկատայիններ կուղարկի Կոսովո

ՆԱՏՕ-ի խնդրանքով Թուրքիայի հատուկջոկատայինները կուղարկվեն Կոսովո, տեղեկացրել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։

Թուրք կոմանդոսները Կոսովո կմեկնեն «Նեապոլում (Իտալիա) ՆԱՏՕ-ի միավորված ուժերի հրամանատարության խնդրանքով»։ Կուղարկվի 65-րդ մեքենայացված հետեւակ բրիգադի գումարտակը։ Այն ՆԱՏՕ-ի պահեստային ուժերի ստորաբաժանում է։

Զինվորականների հայտարարությունում նշվել է, որ Թուրքիան ուշադիր հետեւում է իրադարձությունների զարգացմանը Բալկաններում, «որտեղ մենք ընդհանուր պատմական եւ մշակութային արժեքներ ունենք»։ 

Նմանատիպ նյութեր