9121 դիտում
19:40 05-06-2023
Ավտովթար Երևանում. Ազատության պողոտայից Սարալանջ տանող ճանապարհին բախվել են 2 Toyota Camry-ներն ու Opel Astra-ն. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 16:40-ի սահմաններում Ազատության պողոտայից դեպի Սարալանջի հին ճանապարհ տանող հատվածում, բախվել են 31-ամյա Հովսեփ Օհանյանի վարած Opel Astra մակնիշի, 21-ամյա Արմեն Ավագյանի վարած Toyota Camry մակնիշի և 34-ամյա Վարուժան Փափազյանի վարած Toyota Camry մակնիշի ատոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։