211652_close_icon
views-count16098 դիտում article-date 12:25 08-06-2023

Լավագույն ավանդույթները Սպիտակի բժշկական կենտրոնում շարունակվում են․ բժիշկները հերթական անգամ փայլել են իրենց մասնագիտական վարպետությամբ, փրկելով կնոջ կյանքը

Սպիտակի բժշկական կենտրոնում հերթական բարդ վիրահատությունն է կատարվել։ Սպիտակի բժշկական կենտրոն դիմած կինը վերջին շրջանում, տարբեր պաթոլոգիաներով պայմանավորված, արդեն իսկ  կրել էր 3 վիրահատություն,  որից հետո կնոջ մոտ առաջացել էր հետվիրահատական ճողվածք, ինչի  կապակցությամբ կատարվել էր ճողվածքահատում, դրվել էր ցանց: Մինչդեռ տեւական ժամանակ կինը շարունակում էր գանգատվել որովայնի ստորին շրջանի ուժգնացող  ցավերից, ինչի կապակցությամբ էլ դիմել էր Սպիտակի բժշկական կենտրոն:
 
Գինեկոլոգի զննումից ու սոնոգրաֆիկ հետազոտութունից հետո պացիենտի մոտ հայտնաբերվեց աջ ձվարանի հեղուկ գոյացություն, որը ճմլված էր կպումների մեջ, ինչն էլ եւ կնոջը անհանգստություն էր պատճառում:

Հաշվի առնելով տիկնոջ  գանգատներն ու հետազոտությունների արդյունքները, բուժանձնակազմը՝ վիրաբույժ-գինեկոլոգ Մելս Ավագյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց գնալ բարդ վիրահատության:

Վիրաբուժական թիմին՝ (Վիրաբույժ-գինեկոլոգ՝ Մելս Ավագյան, Արմեն Մինասյան, Գոռ Ավագյան, անեսթեզիոլոգ՝ Գոռ Հովհաննիսյան ) հաջողվեց կպումների անջատման պայմաններում կարողանալ հասնել փոքր կոնքի խոռոչ, որտեղ հայտնաբերվեց  ձվարանի կիստոմա, որտեղից էլ հեղուկը պատռվել եւ լցվել էր որովայնի խոռոչ: 

Հաջողվեց կատարել արգանդի էքստիրպացիա՝ հավելումների հետ միասին, որովայնի խոռոչի դրենավորում: 

Տեսակով բարդ վիրահատությունն ընթացել է հարթ, հետվիրահատակն շրջանում եւս բարդություններ չեն արձանագրվել:

Նման բարդ վիրահատությունները մարզային ոչ բոլոր բուժհաստատություններում է, որ կատարվում են: 

Շնորհիվ բժշկական կենտրոնի տեխնիկական հագեցվածության ու վիրահատական թիմի պրոֆեսիոնալիզմի, բժիշկներին հաջողվեց հերթական անգամ ապացուցել, որ նմանատիպ ռիսկային վիրահատությունները իրենց համար խնդիր չեն, եթե կա պրոֆեսիոնալ թիմ եւ որ ամենակարեւորն է՝ պացիենտի՝ Սպիտակի բժշկական կենտրոնում վիրահատվելու  ցանկությունն ու բուժանձնակազմի հանդեպ ունեցած վստահությունը: 

Իմանալով իրեն սպասվող վիրահատության բարդության աստիճանը, պացիենտը պնդել էր՝ իր վիրահատությունը կատարվելու է միայն Սպիտակի բժշկական կենտրոնում:

Նմանատիպ նյութեր