211652_close_icon
views-count952 դիտում article-date 13:04 08-06-2023

Ես երբեք այդպես չէի վարվի. Զելենսկին պնդում է, որ «Հյուսիսային հոսք» գազատարի պայթեցման հրաման չի տվել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երբեք չէր տա «Հյուսիսային հոսք» գազատարի պայթեցման հրաման։ Նա վստահեցրել է, որ ինքը «հարյուր տոկոսով որևէ բան չի իմացել դրա մասին»:

«Ես նախագահ եմ և համապատասխան հրամաններ եմ տալիս... Ուկրաինան նման բան չի արել։ Ես երբեք այդպես չէի վարվի»,- Politico-ին ասել է Զելենսկին:

Վերջինս պնդել է, որ տեղյակ չի եղել որևէ մեկի՝ «Հյուսիսային հոսք»-ի աշխատանքը խաթարելու  ծրագրերի մասին:

«Ես ասացի՝ ցույց տվեք ապացույցները, եթե դա ենթադրաբար արել են մեր զինվորականները, ցույց տվեք ապացույցները»,- հավելել է նա։

«Հյուսիսային հոսք»-ում պայթյունները տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերին։

Նմանատիպ նյութեր