2065 դիտում
16:26 07-09-2020
Մերկելը չի բացառում, որ Նավալնիի դեպքը կանդրադառնա «Հյուսիսային հոսք-2» գազատարի ճակատագրի վրա
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի բացառում, որ ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի ենթադրյալ թունավորումն անդրադառնա Ռուսաստանից Գերմանիա ձգվող «Հյուսիսային հոսք-2» գազատարի ճակատագրի վրա: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆֆան Զեյբերտը: Գրում է [url=https://www.azatutyun.am/a/30825184.html]«Ազատությունը»[/url]։
Գերմանացի պաշտոնյայի խոսքով` առայժմ վաղ է խոսել Նավալնիի գործով պայմանավորված ռուս-գերմանական հարաբերությունների հնարավոր հետևանքների մասին, Բեռլինում դեռևս սպասում են ընդդիմադիր գործչի հետ տեղի ունեցածի կապակցությամբ Մոսկվայի պատասխանին:
Անցած շաբաթ կանցլեր Մերկելը հայտարարել է, որ Բեռլինը անհերքելի ապացույցներ ունի, որոնց համաձայն` Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» դասին պատկանող քիմիական նյութով»։ Գերմանիայի առաջնորդը Մոսկվային կոչ է արել հետաքննել տեղի ունեցածը: Ռուսաստանի իշխանությունները, սակայն, շարունակաբար պնդում են, թե ընդդիմադիր գործչի թունավորման հստակ ապացույցներ չկան, և նույնիսկ եթե Նավալնիին թունավորել են, ապա Ռուսաստանը դրան որևէ առնչություն չունի։
«Հյուսիսային հոսք-2» գազատարը Ռուսաստանն ու Գերմանիան իրար պետք է կապի Բալթիկ ծովով, ներկայում շինարարությունը դադարեցված է ամերիկյան պատժամիջոցների պատճառով, սակայն Մոսկվան և Բեռլինը պարբերաբար հայտարարում են այդ նախագծի իրականացումը ավարտին հասցնելու վճռականության մասին։ Անցած օրերին մի շարք գերմանացի քաղաքական և հանրային գործիչներ իշխանություններին հորդորել են հրաժարվել այդ նախագծից, եթե ռուս իրավապահները չհետաքննեն Նավալնիի թունավորումը:
Նմանատիպ նյութեր
949 դիտում
13:04 08-06-2023
Ես երբեք այդպես չէի վարվի. Զելենսկին պնդում է, որ «Հյուսիսային հոսք» գազատարի պայթեցման հրաման չի տվել
6892 դիտում
22:59 15-07-2020
ԱՄՆ-ը մտադիր է նոր պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք 2»-ի և «Թուրքական հոսք»-ի հանդեպ
1401 դիտում
14:20 21-04-2014
Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են ավելացնել «Երկնագույն հոսք» գազատարի թողունակությունը մինչև 19 մլրդ խմ
Այս բաժնից
1120 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1204 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1075 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ