211652_close_icon

Վստահ ենք՝ հնարավորություն կունենանք ստանալ նաև երևանցու վստահությունը և փոխել Երևանի դիմագիծը․ Մեսրոպ Առաքելյան

views-count718 դիտում article-date 14:46 08-06-2023
Այս պահին Հայաստանի 18 համայնքում կուսակցությունն ունի ներկայացվածություն, որից 3-ում ստանձնել է ղեկավարումը։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Արձանագրված արդյունքները խոսում են այն մասին, որ այս կարճ ժամանակահատվածում կուսակցությունը վայելում է հասարակական վստահությունը։ Նաև համայնքներում կատարված էական աշխատանքի արդյունքում էականորեն փոխվել է այդ 3 համայնքների բնակիչների կյանքը։ Սա խոսում է այն մասին, որ մենք հասարակությանն անում ենք աշխատելու առաջարկներ և կոնկրետ տեղերում ընտրությունների միջոցով ստանալով հասարակության վստահոթյունն ու իրականացնով իշխանափոխություն, մեր հաջորդ հանգրվանը Երևանն է։

Վստահ ենք, որ Երևանում առաջիկա ամիսների ընթացքում հասարակության հետ մեր ակտիվ աշխատանքի շնորհիվ հնարավորություն կունենանք ստանալ նաև երևանցու վստահությունը և էականորեն փոխել Երևանի դիմագիծը մեր աշխատանքի շնորհիվ»,- ասաց Առաքելյանը։ 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր