211652_close_icon
views-count634 դիտում article-date 19:18 08-06-2023

Արմեն Խաչատրյանն ու Սիսակ Գաբրիելյանը հանդիպել են Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի սաների հետ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը հունիսի 8-ին հանդիպել է «Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սաների, մարզչի և ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի քարտուղարի հետ: Այդ մասին հայտնում են Ազգային ժողովից:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

Ըստ հաղորդագրության՝ Արմեն Խաչատրյանը, ողջունելով հարազատ քաղաքից ժամանած հյուրերին, հիմնականում անդրադարձել է Գորիսի մարզական կյանքին, առկա խնդիրներին: Նրա հավաստմամբ ընդհանրապես սպորտի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի: Շեշտադրվել է ֆիզիկական պատրաստվածության անհրաժեշտությունը, քանի որ այդ նույն մարզիկներն են մեկ-երկու տարի անց համալրում մեր բանակի շարքերը:

 

Նմանատիպ նյութեր