211652_close_icon
views-count9034 դիտում article-date 17:36 09-06-2023

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը աշխատանքային շրջայց է կատարել

Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը'  աշխատակազմի ղեկավարի, խորհրդականների,  Գլխավոր ճարտարապետի  և Կոմունալ տնտեսության և շրջակա միջավայրի պահպանության բաժնի ղեկավարի  ուղեկցությամբ աշխատանքային շրջայց է կատարել այն փողոցներում, որտեղ արդեն ատարվում են ասֆալտապատման աշխատանքներ։

Իսահակյան, Զաքարյան, Նժդեհ փողոցներում շուտով ամբողջությամբ կավարտեն մայթերի շինարարություն։ Շինարարները խոստանում են կարճ ժամանակում հասցնել նաև երթևեկելի մասի շինարարությունը։
 
Համայնքի ղեկավարնի պաշտոնակատարն այցելեց տեսնելու Կոմիտաս Վարդապետի հրապարակն ու Նարեկացի փողոցներն իրար կապող  կամրջին արվող աշխատանքը։ Այժմ աշխատանքն ընթանում է կամրջի մեկ թևի ուղղությամբ՝ երթևեկությունը չկանգնեցնելու նպատակով։ 

Աշխատանքային շրջայցի շրջանակներում այցելեցին Դարպաս բնակավայր։ Այստեղ ավարտել են մայթեզրերը, անձրևատարը ու ասֆալտապատել երթևեկելի մասը։ Սալաքարերին են սպասում, որ  մայթերն էլ ավարտեն։

Նմանատիպ նյութեր