211652_close_icon

Ազգային ժողովն Ալեն Սիմոնյանի Լոնդոնյան այցի մանրամասներն է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count865 դիտում article-date 15:41 11-06-2023
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում էր: Այս մասին ռեպորտաժ է պատրաստել ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Այցի շրջանակում պատվիրակությանն ընդունել են Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահն ու ղեկավարը, Լորդերի պալատի խոսնակը, ՄԹ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը եւ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Այցի ընթացքում ի պատիվ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Սըր Լինդսի Հոյլի անունից եղել է պաշտոնական ընդունելություն:

«Հայաստանը շահագրգիռ է կայուն հիմքերի վրա դնել ու զարգացնել Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերությունները»,- վստահեցրել է Ալեն Սիմոնյանը:

Լոնդոնյան այցի մանրամասներին կարող եք ծանոթանալ կից տեսանյութում»,- ասված է հաղորդագրությունում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր