211652_close_icon
views-count670 դիտում article-date 16:37 12-06-2023

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովին՝ պաշտոնում ընտրվելու առթիվ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Նիկոլայ Դենկովին՝ պաշտոնում ընտրվելու առթիվ:

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Բուլղարիայի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ պաշտոնավարման ընթացքում Ձեր նպաստը կբերեք հայ և բուլղար ժողովուրդների միջև ընդհանուր արժեքների, մշակութային մտերմության և պատմական բարեկամության վրա ամուր հիմնված մեր միջպետական հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման գործին:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ անսպառ եռանդ և հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունում, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և առաջընթաց:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

Նմանատիպ նյութեր