796 դիտում
09:33 15-06-2023
Ինչ հարցեր են ընդգրկված ՔՊ քաղաքական ժողովի օրակարգում. մանրամասներ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ հունիսի 16-ին, 17-ին ՔՊ-ականները քաղաքական ժողով են անելու Դիլիջանում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Երկարատեւ բանակցություններից հետո ՔՊ-ականները երկուշաբթի օրը տեղի ունեցած վարչության նիստում Նիկոլ Փաշինյանի հետ հստակեցրել են քաղաքական ժողովի օրակարգը: Այսպիսով, ՔՊ-ական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ քաղաքական ժողովի օրակարգում հիմնականում լինելու են ավագանու ընտրությունների մասնակցության հետ կապված հարցերը:
Բանն այն է, որ ՔՊ-ականները գրեթե կասկած չունեն, որ իրենց թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը, հաղթելու է, բայց, մյուս կողմից, իշխանականներն իրենց առջեւ նպատակ են դրել գոնե ֆորմալ մրցակցային ֆոն ապահովել Ավինյանի համար, որպեսզի, նախ, միջազգային հանրությունը հերթական զեկույցը չգրի իրենց ոչ ժողովրդավար լինելու մասով, ապա ընդդիմությանը խոսելու առիթ չտան, թե ոչ հավասար պայմաններում են անցել ընտրությունները:
ՔՊ քաղաքական ժողովի օրակարգում լինելու են կուսակցության մարտավարության, մարզային կառույցների գործունեության հետ կապված հարցերը: Անվտանգային հարցերը նույնպես լինելու են քաղաքական ժողովի օրակարգում, բայց ինչպես ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցեցին, առաջնային լինելու են քաղաքական եւ ներկուսակցական հարցերը: Ինչպես մեզ փոխանցեցին, նաեւ քաղաքական ժողովի հրավիրյալների ցանկը դեռ վերջնական հստակեցված չէ. դրա շուրջ դեռ քննարկումներ են գնում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
6232 դիտում
10:23 24-10-2017
ԱԺ նիստը մեկնարկել է, օրակարգում 39 հարց է ընդգրկված. ՈՒՂԻՂ
2877 դիտում
11:31 06-03-2018
ԱԺ-ում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը. օրակարգում 12 օրենքի նախագիծ է ընդգրկված. ՈՒՂԻՂ
Այս բաժնից
826 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1087 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2380 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ