1459 դիտում
09:45 15-06-2023
Ինչու Սամվել Բաբայանը նման որոշում կայացրեց․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Արցախի նախկին ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը մոտ կես ժամանոց տեսակապով ծավալուն հարցազրույց է տվել՝ անդրադառնալով Արցախի շուրջ ընթացող զարգացումներին, երկրի ներսում տիրող իրավիճակին, ինչպես նաև Ադրբեջանի հետ տարվող բանակցային գործընթացին։ Իր խոսքում Բաբայանը ներկայացրել էր ընդհանուր իրավիճակի վերաբերյալ սեփական մոտեցումները, քննադատական խոսք հնչեցրել Արցախի իշխանությունների հասցեին, ընդգծել, որ «իշխանությունների մոտ պատասխանատվության պակաս կա, ծրագիր չունեն»։
Հարցազրույցի հիմնական մեսիջը, սակայն, այն էր, որ Բաբայանը հայտարարեց՝ այլևս որևէ պաշտոն զբաղեցնելու առաջարկ չի ընդունի: «Ես այլևս պատրաստ չեմ որևէ քննարկման, պատրաստ չեմ ստանձնել Արցախի պետնախարարի պաշտոնում այս կամ այն պարտականությունները, որոնց մասին նախկինում խոսել եմ, նույնիսկ եթե ինձ խնդրեն»,- ասել էր նա։ Այստեղ «բանալի բառը» այլևս-ն է:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախում իշխանության հասնելու լուրջ մտադրություններ ունեցող, բայց իր պլաններում հաջողության չհասած Բաբայանը, հասկանալով, որ չունի հանրային աջակցություն, դադարեցրել է իր քաղաքական ակտիվությունը և իր թիմակիցների հետ ունեցած հանդիպման ժամանակ ընդգծել, թե «պաուզա» է վերցնում, որպեսզի հասկանան, թե ինչ է իրականում տեղի ունենում։
Արցախյան մեր աղբյուրը փոխանցում է նաև, որ հանրային նման մինիմալ աջակցության պայմաններում Բաբայանը քաջ գիտակցում է, որ որևէ բան պարտադրելու լծակ ու հնարավորություն ուղղակի չունի։ Դրանից էլ բխում է նրա վերոնշյալ հայտարարությունը, որը հիշեցնում է հայտնի առակից բխող ժողովրդական դարձած արտահայտությունը «խակ խաղողի» մասին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
8537 դիտում
15:25 28-01-2020
Բաբայանը Ես եմ, Բաբայանը Դու ես, Բաբայանը մենք ենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1150 դիտում
14:13 01-07-2014
Քաղաքացիների բողոքին ՀԾԿՀ-ն ականջալուր չեղավ և էլեկտրաէներգիան 3,85 դրամով թանկացնելու որոշում կայացրեց
Այս բաժնից
1003 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1276 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2566 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ