730 դիտում
15:03 16-06-2023
Լաչինի միջանցքում պետք է վերահսկողություն իրականացնի բացառապես ռուսական խաղաղապահ զորախումբը. ՔՊ խմբակցության քարտուղար
Հայկական կողմը խոսել է և ուղիղ կապի մեջ է Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ՝ նաև Հակարիի կամրջին տեղի ունեցած ադրբեջանական վերջին սադրանքի առիթով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցում:
Նա տեղեկացրեց, որ Հակարիի կամրջին ադրբեջանական կողմի առաջխաղացման փորձի կանխումից հետո նոր իրավիճակ, ըստ էության, չկա:
«Մեր արտաքին գերատեսչության գործընկերները մշտական կապի մեջ են Ռուսաստանի մեր գործընկերների հետ, մենք ոչ մեկ անգամ ենք արձանագրել, որ Լաչինի միջանցքում կա խնդիր, այնտեղ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտին է: Այն, ինչ տեղի է ունեցել, խնդիր է, որի շուրջ մենք խոսել ենք և ուղիղ կապի մեջ ենք մեր գործընկերների հետ»,-ասաց Հովհաննիսյանը:
Նա հավելեց, որ Լաչինի միջանցքում՝ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում առաջացած խնդիրների վերաբերյալ գնահատականները ոչ մեկ անգամ են հնչեցրել: «Եվս մեկ անգամ արձանագրում ենք, որ Լաչինի միջանցքում պետք է վերահսկողություն իրականացնի բացառապես ռուսական խաղաղապահ զորախումբը։ Տեղի ունեցածը շատ մեծ ծավալի խնդիր է: Եվ, բնականաբար, մեր ռուս գործընկերների հետ խոսակցություն տեղի ունենում է: Թե ինչ կոնտեքստում և ինչ արդյունքներով, կխոսի ԱԳՆ-ն»,- նշեց պատգամավորը:

Նմանատիպ նյութեր
1279 դիտում
20:27 29-07-2023
Ռուսական խաղաղապահ զորախումբը Լաչինի միջանցքում հրադադարի ռեժիմի երեք խախտում է արձանագրել
1232 դիտում
10:39 14-11-2022
Ուխտավորներն այցելել են Ամարաս. նրանց ուղեկցել է ռուսական խաղաղապահ զորախումբը
Այս բաժնից
694 դիտում
18:48 21-01-2025
Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով
667 դիտում
18:37 21-01-2025
Եկամտի հայտարարագրումը դառնալու է անիմաստ պարտավորության և տուգանքի հիմք. Թադևոս Ավետիսյան
886 դիտում
18:36 21-01-2025
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Արարատի մարզ