211652_close_icon
views-count817 դիտում article-date 21:09 16-06-2023

Նիկոլ Փաշինյանը Ռուստամ Բադասյանին գործուղում է Վրաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը 2023 թվականի հունիսի 26-30-ը կգործուղվի Վրաստան (Թբիլիսի)․

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին 2023 թվականի հունիսի 26-30-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)` Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության կողմից կազմակերպվող 27-րդ ընդհանուր համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ռուստամ Բադասյանի՝ Վրաստան գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին հատկացված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Վրաստան  գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»,- ասված է որոշման մեջ։ 

Նմանատիպ նյութեր