211652_close_icon
views-count880 դիտում article-date 11:19 17-06-2023

Ֆրանսիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանի միջադեպերի կապակցությամբ

Ֆրանսիան իր մտահոգությունն է հայտնել վերջին 48 ժամվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանի մի քանի կետերում, այդ թվում՝ Երասխում, քաղաքացիական անձնակազմի գնդակոծության հետևանքով տեղի ունեցած զինված միջադեպերի կապակցությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն։ Փոխանցում է Radar Armenia-ն։

Դիվանագիտական կառույցը զսպվածության, դեէսկալացիայի և քաղաքացիական բնակչության պաշտպանության կոչ է անում։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաև վերահաստատում է իր աջակցությունը Միջազգային դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման ամբողջական կատարմանը՝ միջանցքով երթևեկությունը վերականգնելու վերաբերյալ և հայտնում՝ հանրապետությունը լիովին մոբիլիզացված է տարածաշրջանում խաղաղություն վերականգնելու համար։

Նմանատիպ նյութեր