817 դիտում
12:31 19-06-2023
ՌԴ դեսպանին ենք ներկայացրել մեր դիրքորոշումները, սպասում են պաշտոնական արձագանքների․ ԱԳ փոխնախարար
Հակարիի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպը քննվում է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ Գրում է Tert.am-ը։
Նա մանրամասնեց, որ ՌԴ դեսպանին ՀՀ ԱԳՆ-ն իր դիրքորոշումներն ու մտահոգությունները ներկայացրել է խնդրի վերաբերյալ, սպասում են պաշտոնական արձագանքների։
Հարցին, թե ինչո՞ւ է արագացված ընթացակարգով Սյունիքում ՌԴ հյուպատոսություն բացվել՝ փոխնախարարը պատասխանեց.
«Ընթացակարգերը պահպանվելու են։ Մենք ողջունում ենք մեր միջազգային գործընկերների հետաքրքրությունն ու ցանկությունը Սյունիքում ունենալ դիվանագիտական ներկայացուցչություն՝ տեղում իրավիճակին ավելի լավ ծանոթանալու համար։ Հյուպատոսությունը այլ գործառույթներ էլ ունի, բացի իր բնակիչներին սպասարկելուց»,- ասաց Կոստանյանը։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ լրատվամիջոցներով տեսանյութ տարածվեց, թե ինչպես է ՌԴ դեսպանը ներս մտնում ԱԳՆ շենք։ Թե ինչ հանդիպում է ունեցել ԱԳՆ-ում, Ռուսաստանի դեսպանը չի մանրամասնել:

Նմանատիպ նյութեր
44475 դիտում
17:36 21-07-2016
Լսել ենք մեր հարգարժան գեներալի առաջարկությունները, և ներկայացրել ենք մեր դիրքորոշումները
Այս բաժնից
985 դիտում
14:32 20-10-2024
Զինծառայողների ատեստավորման գործընթացը շարունակվում է
886 դիտում
14:20 20-10-2024
Ծաղկաձորում 103 մլն. 865 հազար դրամ կհատկացվի սուբվենցիոն ծրագրերի համար