211652_close_icon
views-count44478 դիտում article-date 17:36 21-07-2016

Լսել ենք մեր հարգարժան գեներալի առաջարկությունները, և ներկայացրել ենք մեր դիրքորոշումները

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն այս պահին գտնվում է ՊՊԾ գնդում: Նա զրուցում է ներսում գտնվող ոստիկանների հետ: «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը NewsBook-ի հետ զրույցում ասաց, թե իրենք լսել են հարգարժան գեներալին, ով իրենց է այցելել հարցի լուծման տարբերակներով։ «Իրավիճակից դուրս գալու առաջարկներ է արել, մենք լսել ենք մեր հարգարժան գեներալի առաջարկությունները, և ներկայացրել ենք մեր դիրքորոշումները»,- ասաց Ավետիսյանը։ Իսկ թե ինչ առաջարկներ են, նա չցանկացավ մեկնաբանել. «Մանրամասները ես չեմ ուզում ասել, եթե գեներալը կցանկանա բացել, դա իր հայեցողությանն ենք թողնում»: Նյութի աղբյուրը՝ [url=http://newsbook.am/?p=86983/lsel+enq+mer+hargargan+generali+arajarkutyunery+ev+nerkayacrel+enq+mer+dirqoroshumnery&l=am]www.newsbook.am[/url]

Նմանատիպ նյութեր