211652_close_icon
views-count43614 դիտում article-date 13:08 19-06-2023

Արտակարգ դեպք Երևանում․ Mercedes-ի վարորդը, լինելով ոչ սթափ, չունենալով վարորդական իրավունքի վկայական, բախվել է բետոնե էլեկտրասյանն ու գլխիվայր հայտնվել բնակչի տան տարածքում․ օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։05-ի սահմաններում «ՍՕՍ էլեկտրաէներգետիկական համակարգի հակահրդեհային ծանուցման» համակարգով հրդեհի ազդանշան է ստացվել Վիլնյուսի փողոցում գտնվող «Մարաշ» ենթակայանից:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարաները պարզել են, որ հրդեհի նշաններ չկան։ Սակայն Երևանի բնակիչ 47-ամյա Ռաֆայել Սուվարյանը իր վարած Lada 21012 մակնիշի ավտոմեքենայով Վիլնյուսի փողոցին հարակից այգեգործական ճանապարհին բախվել է բետոնե էլեկտրասյանը, ապա բնակչի սեփական տան հողամասում տեղադրված ցանցին ու ծառերին և գլխիվայր հայտնվել բնակչի տարածքում։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։ 

Տեղում ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Սեդրակ Մարդոյանն ու Նարեկ Ասլյանյանը։ 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է՝ եղել է ոչ սթափ, ինչպես նաև՝ վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ 

Դեպքի վայր ժամանած մեկ այլ քաղաքացի փորձում էր պարեկներին համոզել, որ վարորդը ինքն է եղել, ով, ի դեպ՝ նույնպես գտնվում էր ոչ սթափ վիճակում։ 

Ֆոտոլրագորղը հայտնում է նաև, որ վարորդին առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ ապրող քաղաքացիները։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր