211652_close_icon
views-count24203 դիտում article-date 22:37 19-06-2023

Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղն  արդեն ունի իր «Զազո» անունով եղնիկը․ հարևան գյուղերից էլ երիտասարդ տղաները գալիս են նրա «ձեռքը խնդրելու»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն մի քանի օր է՝ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում չեն դադարում խոսակցությունները, որ իրենց գյուղում արդեն ունեն «Զազո» անունով եղնիկ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր հունիսի 19-ին, գյուղացիներն ասում էին․ «Եղնիկը 4 օր առաջ է ծնվել և խնամվում է գյուղում սիրված ու հարգված ընտանիքի անդամների կողմից, ովքեր նաև հոգ են տանում  նրա մայրիկի՝ «Զուզուի»  մասին։  Անգամ կողքի գյուղում, երբ լսել են, որ մեր գյուղն արդեն եղնիկ ունի, շատ երիտասարդներ  գալիս են գյուղ ու ասում՝ ուզում ենք ձեր եղնիկին մեր գյուղ հարս տանենք, բայց հենց տեսնում են կենդանուն, փոշմանած գնում են իրենց տներով։ Երևի մտածել են եղնիկ ասելով մենք նկատի ենք ունեցել հուրի փերի աղջնակի»։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր