211652_close_icon
views-count1231 դիտում article-date 10:04 20-06-2023

Հումանիտար աղետը թակել է նաև ռուս խաղաղապահների դուռը․ «Իրավունք»

«Իրավունք». թերթը գրում է. «Արդեն 5-րդ օրն է, ինչ Արցախ որեւէ հումանիտար բեռնափոխադրում չի իրականացվել: «Իրավունքի» տեղեկություններով` հումանիտար աղետը թակել է նաեւ ռուս խաղաղապահների դուռը: Նրանք եւս զրկված են սնունդից:

Իհարկե, պահուստները բավարարում են, սովի չեն մատնվել նաեւ արցախցիները, սակայն դեռ որքան կդիմակայեն, դժվար է ասել:

Ադրբեջանական կողմը մասնավորապես  ռուս խաղաղապահներին առաջարկում է ինչքան ուզում են սնունդ ձեռք բերել իրենց վերահսկողության տակ գտնվող Աղդամից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր