211652_close_icon
views-count1225 դիտում article-date 22:54 20-06-2023

ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկրի» նախընտրական շտաբը ղեկավարելու է Մեսրոպ Առաքելյանը

Երևանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է կուսակցության համահիմնադիր, քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը, այդ մասին հայտնում է կուսակցությունը․

«Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Մեսրոպ Առաքելյանի քաղաքական և կառավարման լուրջ փորձառությունը, հմտությունները և հանրության հետ արդյունավետ շփում կազմակերպելու նրա կարողությունները։

Մեսրոպ Առաքելյանը համակարգել է նաև ՏԻՄ ընտրություններում կուսակցության նախընտրական շտաբերը։ «Ապրելու երկիր» կուսակցությունը հիմնադրումից անմիջապես հետո՝ նախորդ 2 տարիների ավագանու ընտրությունների արդյունքում ներկայացված է 18 համայնքում, համատեղ կառավարում է իրականացնում Տաթևում և հաղթել է Ալավերդի, Նոյեմբերյան համայնքներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Նմանատիպ նյութեր