1618 դիտում
08:39 21-10-2015
Տիգրան Մուկուչյանը՝ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ շտաբը ղեկավարելու օրինականության մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը փորձել է Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանից պարզել արդյոք օրինակա՞ն է, որ ՀՀԿ-ի շտաբը ղեկավարելու է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` այդ ընթացքում շարունակելով սովորականի պես պաշտոնավարել.
««Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մուկուչյանն ասաց, որ քաղաքական պաշտոն զբաղեցնողները կարող են սահմանադրական փոփոխությունների քարոզչություն իրականացնել, քանի որ նրանց դեպքում օրենսդրությունը բացառություն է անում: «Որպեսզի ձեզ համար ավելի պարզ լինի, հետևյալ տեսանկյունից խնդրին նայեք. օրինակ՝ պատգամավորի պաշտոնը քաղաքական պաշտոն է, ճի՞շտ է, պատգամավորը, երբ Ազգային ժողովի նիստին մասնակցում է, իր լիազորություններն է իրականացնում չէ՞, հայտարարությունների ժամին ևս իր լիազորություններն է իրականացնում: Հիմա ամբիոնից քարոզ են չէ՞ անում»,- ասում է Մուկուչյանը:
Բայց ողջ խնդիրն այն է, որ պատգամավորը պետական ոչ մի հիմնարկի աշխատողի նկատմամբ հրամայական իրավունքներ չունի: Պատգամավորի ասածը չանելու դեպքում, ասենք, մարզպետարանի աշխատակիցը մտավախություն չի ունենա, որ իրեն աշխատանքից կազատեն: Իսկ երբ վարչապետն է անձամբ քարոզչությամբ զբաղվում, պետական հիմնարկների աշխատողների համար դա արդեն հրամանի պես է գործում:
Նույնիսկ, եթե մի պահ ընդունենք, որ Հովիկ Աբրահամյանը միգուցե ձեռնպահ կմնա Հայաստանի կառավարման համակարգի աշխատողներին ուղղորդելուց (ինչը անգամ դժվար է պատկերացնել), այնուամենայնիվ, միևնույն է՝ բոլորը նրա գործողությունները ընկալելու են իբրև հրահանգ, առավել ևս, որ նա, թեկուզ ձևական, արձակուրդի ևս չի պատրաստվում մեկնել», գրել է թերթը:
Նմանատիպ նյութեր
2031 դիտում
09:53 11-02-2020
«Այո»-ի շտաբը ղեկավարելու է Սուրեն Պապիկյանը. Irakanum.am
1222 դիտում
22:54 20-06-2023
ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկրի» նախընտրական շտաբը ղեկավարելու է Մեսրոպ Առաքելյանը
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը