1204 դիտում
11:14 21-06-2023
«Հակված չեմ հավատալու Արմեն Աշոտյանին ներկայացված մեղադրանքին»․ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան. «Առավոտ»
«Ե՛վ իշխանությունը և՛ ընդդիմությունը հավասարապես պատասխանատու են երկրի ներսում տիրող մթնոլորտի համար: Երկու կողմերն էլ պետք է դուրս գան զգացմունքային դաշտից, հրաժարվեն միմյանց վիրավորելու, անվանարկելու, նսեմացնելու, հայհոյախոսության, էլ չեմ ասում՝ մարդկանց վրա թքելու անընդունելի սովորույթից»,-«Առավոտին» ասում է Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
-Սրբազան, ինչպե՞ս եք գնահատում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորումը։
-Ես կարծում եմ, որ պրն. Աշոտյանի ձերբակալության արձագանքը շատերի մոտ անմիջականորեն աղերսվում է իր ընդդիմադիր գործունեության հետ, իսկ ոմանք էլ պարզապես ճանաչելով նրա անձը՝ բացառում են առաջադրված մեղադրանքը, համարում են արհեստական, շինծու:
Ես հանգամանքի բերումով ժամանակին ի պաշտոնե կարճ շփումներ ունեցել եմ պրն. Աշոտյանի հետ, սակայն անձնապես չեմ ճանաչում նրան: Վերջին հինգ տարին հետևում եմ նրա քաղաքական գործունեությանը և այն գիծը, որ պաշտպանում է նա, հենվում է մի շարք կարևոր արժեքների և սկզբունքների վրա, որոնց մասին Հայոց Եկեղեցին հետևողականորեն բարձրաձայնում է՝ Արցախը ոչ մի դեպքում չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ՀՀ-ն չի կարող հրաժարվել արցախահայության անվտանգության երաշխավորը լինելու պարտավորությունից և որ Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարը յուրաքանչյուրիս սրբազան պարտքն է: Աշոտյանը քաղաքական այս գծի ջատագովն է. իմ նշած երեք կետերն էլ սկզբունքային նշանակություն ունեն Արցախի և արցախահայության լինելիության համար: Եթե Արցախը հայտնվեց Ադրբեջանի կազմում, ապա հայությանը սպասվում է ոչնչացում, կուզեք կոչեք այն ցեղասպանություն, կուզեք կոչեք այն էթնիկ ատելություն կամ զտում: Այսօրվա մեր իշխանություններն են այս մասին քանիցս պաշտոնապես բարձրաձայնել, կարծում եմ, բոլորիս հայտնի փաստեր եմ ասում:
Չե՞ք կարծում, որ Աշոտյանը քրեական հանցագործների հետ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում է հայտնվել վրիժառության՝ հենց այդ պատճառով, որ նա իշխանությունների դիրքորոշմանը տրամագծորեն հակառակ թեզն է զարգացնում, որ կոշտ քննադատության է ենթարկում նրանց վարած քաղաքականությունը, որակում է այն պարտվողական։
-Գիտեք ինչ, ես չեմ կարող որևէ պնդում անել Աշոտյանի մեղավոր կամ անմեղ լինելու վերաբերյալ: Ես ընդամենը կասեմ, որ հակված չեմ հավատալու ներկայացված մեղադրանքին: Մենք գիտենք, որ մեղավորները նախընտրում են լռել, մինչդեռ Աշոտյանն իր համոզումներն է պաշտպանում քաղաքացու և կուսակցական գործչի իրավունքով: Ավելին: Եթե չապացուցվեց Աշոտյանի հանցանքը, ապա օրվա իշխանությունը դժվարություն կունենա վաղը հանրությանը համոզելու, որ նրա ձերբակալությունը քաղաքական պատվեր չէր: Որևէ իշխանության համար ցանկալի չպիտի լիներ, որ հանրության մոտ տպավորություն ձևավորվեր, թե օգտագործվում են պետական լծակները մարդկանց ազատ խոսքի իրավունքը լռեցնելու համար: Այս իմաստով իշխանությունը պետք է զգայուն մոտեցում որդեգրի հանրային արձագանքի հանդեպ:
Ավելին: Օրվա իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ժողովրդավարությունն իրենց հիմնական ապրանքանիշն է: Ցանկացած իշխանություն ուժեղ է, երբ պատրաստ է լսել քննադատություն, կառուցողական մոտենալ դրան, այլ ոչ թե որդեգրել պաշտպանվողի քաղաքականությունը: Պետության և ազգի շահից բխող յուրաքանչյուր քննադատություն պետք է կառուցողաբար ընդունվի: Դա է թելադրում ճշմարտությունը, դա է պահանջում անաչառ մոտեցումը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
5068 դիտում
10:43 17-10-2017
Մարդիկ հակված են հավատալու ֆանտաստիկ լուրերին. «Առավոտ»
748 դիտում
17:00 08-05-2024
Ինչքան ապրեմ, մինչև վերջին շունչս հավատալու եմ, որ գնալու եմ Արցախ․ Գայա Արզումանյան
Այս բաժնից
631 դիտում
11:37 26-10-2024
Հայ Առաքելական եկեղեցին ոգեկոչում է տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրը
871 դիտում
11:21 26-10-2024
Ձմռան և աշնան հանդիպումը՝ Լոռիում. Սուրենյան