5068 դիտում
10:43 17-10-2017
Մարդիկ հակված են հավատալու ֆանտաստիկ լուրերին. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ավարտվեց Սարգսյան-Ալիև հերթական հանդիպումը: Ի՞նչ է դրա բովանդակության մասին հայտնի իրականում: Գրեթե ոչինչ: Հայաստանի նախագահն ասել է, որ պայմանավորվել են լարվածությունը թուլացնելուն ուղղված քայլեր անել: Ադրբեջանի նախագահը երեկ ոչինչ չի ասել, բայց հենց Բաքու վերադառնա, կսկսի խոսել այն մասին, թե ինքը խստորեն պահանջել է դուրս բերել հայկական զորքերը բոլոր «օկուպացված» տարածքներից, իսկ այնուհետև կհավաստիացնի իր ժողովրդին, որ «իրենց հողերը» անպայման «կազատագրվեն»:
Երևի Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը հավատում է այդ քարոզչությանը, թե չէ ի՞նչ իմաստ կունենար 25 տարի շարունակ նույն սնամեջ խոստումները բաշխելը:
Հայաստանի հասարակությունը, որը դաստիարակվել և ապրում է համեմատաբար ավելի ազատ պայմաններում, ճիշտ հակառակը՝ հավատում է միայն վատ, հոռետեսական և աղետալի լուրերին: Այսօր մեր լրատվամիջոցները, հավանաբար, հանդես կգան հետևյալ վերնագրերով՝ «Սարգսյանն ու Ալիևը պայմանավորվել են 5 շրջան հանձնելու մասին», «Լավրովի տխրահռչակ ծրագիրը մտնում է ուժի մեջ», «Տարածքային զիջումներն այլևս իրականություն են»: Քանի որ մեր քաղաքացիների մեդիագրագիտությունը բավականին ցածր մակարդակի վրա է, մարդիկ «սեղմում են» նման վերնագրեր ունեցող վերլուծությունների վրա, իսկ ոմանք նույնիսկ հաճույք են ստանում դրանք կարդալիս:
Դարձյալ կարելի է փաստել՝ եթե մարդիկ այդքան դյուրահավատ չլինեին, ապա ոչ մի իմաստ չէր ունենա նրանց գայթակղիչ վերնագրեր մատուցելը: Ասենք. «Վերջ, որոշված է՝ 18 թվականին Սերժ Սարգսյանը դառնում է վարչապետ»: Մի քանի օր անց նույն լրատվամիջոցում. «Վերջ, որոշված է՝ Սերժ Սարգսյանը 18 թվականին չի դառնում վարչապետ»: Երկու վերնագրերի հավաստիությունը զրոյական է, փոխարենը դրա մասին հետաքրքիր է կարդալ:
Ընդհանրապես, մեզանում մարդիկ հակված են հավատալու ֆանտաստիկ լուրերին: Օրինակ՝ եթե նրանց ասես, որ Հայաստանում փոթորիկ է սպասվում, նրանք այդ լուրը ոչ մի կասկածի տակ չեն դնի: Ոչ միայն չեն դնի, այլև կավելացնեն իրենց մանրամասները. ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք և այլն: Ճիշտ է, տվյալ պարագայում այս «բանահյուսության» մեջ իրենց լուման ունեցան կրթության և գիտության նախարարության որոշ պաշտոնյաներ: Իրականում սա քամու որոշակի ուժգնացում էր որոշ մարզերում: Ընդ որում, ոչ աննախադեպ:
Ի դեպ, մասնագետներն ասում են, որ ներկայիս Հայաստանի տարածքում փոթորիկներ, մրրիկներ, թայֆուններ և ցունամիներ չեն եղել: Հուսանք՝ չեն էլ լինի»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1201 դիտում
11:14 21-06-2023
«Հակված չեմ հավատալու Արմեն Աշոտյանին ներկայացված մեղադրանքին»․ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան. «Առավոտ»
748 դիտում
17:00 08-05-2024
Ինչքան ապրեմ, մինչև վերջին շունչս հավատալու եմ, որ գնալու եմ Արցախ․ Գայա Արզումանյան
3082 դիտում
22:11 30-07-2019
«Ֆանտաստիկ, ֆանտաստիկ Անտոնիո Գաուդին». Նաիրա Զոհրաբյանի նոր լուսանկարը
Այս բաժնից
976 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1075 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»