211652_close_icon
views-count778 դիտում article-date 13:48 21-06-2023

Լոնդոնում բացվել է Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը նվիրված կոնֆերանսը

Այսօր Լոնդոնում բացվում է 2-օրյա միջազգային կոնֆերանս՝ նվիրված Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը՝ Ukraine Recovery Conference։ Դրան կմասնակցեն Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի վարչապետները, Եվրահանձնաժողովի ղեկավարը, ԱՄՆ պետքարտուղարը և հարյուրավոր ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք կստորագրեն հռչակագիր պատերազմից հետո Ուկրաինայի տնտեսության վերականգնմանը մասնակցելու մասին։

Ինչպես հայտարարել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը, վարչապետ Ռիշի Սունակը համաժողովում կհայտարարի, որ իր երկիրը երեք տարով երաշխավորելու է Համաշխարհային բանկի կողմից 3 միլիարդ դոլարի վարկը։ Այդ գումարը կուղղվի Ուկրաինայի պետական կառույցների, այդ թվում՝ դպրոցների ու հիվանդանոցների աշխատանքի ֆինանսավորմանը։

Բացի այդ, Մեծ Բրիտանիան իր ներդրումային գործակալության միջոցով կտրամադրի ևս 250 միլիոն ֆունտ (319 միլիոն դոլար) Ուկրաինայում ներդրումներ կատարելու համար:

Բրիտանական կառավարությունը հայտարարում է, որ 400 ընկերություններ 38 երկրներից, այդ թվում՝ խոշոր միջազգային կորպորացիաներ, կմասնակցեն համաժողովին։

Նմանատիպ նյութեր