1315 դիտում
11:23 23-06-2023
Մի քանի գործուղումների արդյունքներ ներկայացված չեն․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ կառավարության անդամները գործուղումներից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է հաշվետվություն ներկայացնեն, եւ այն հրապպարակվի Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման e-gov.am համակարգում։
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ոչ բոլոր հաշվետվություններն են ներկայացվում կամ հրապարակվում։ Օրինակ՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունիսի 12-14-ը գործուղվել է Իտալիայի Հանրապետություն (Հռոմ) Հայաստանի Հանրապետության եւ Մալթայի Ինքնիշխան Ուխտի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելությանը մասնակցելու նպատակով։ Այս գործուղման հաշվետվությունը դեռ տեղադրված չէ։
Նույնկերպ հայ-չինական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստին մասնակցելու նպատակով 2023 թվականի հունիսի 5-9-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն էր գործուղվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը, սակայն այս գործուղման վերաբերյալ եւս հաշվետվություն տեղադրված չէ կայքում։ Տեղեկություն առկա չէ նաեւ վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանի՝ հունիսի 4-8-ը ներառյալ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման մասին։
Այս երեւույթը երկու պատճառ կարող է ունենալ. կա՛մ պաշտոնյաները դրանք չեն ներկայացնում ճիշտ ժամանակին, կա՛մ կայքում այն չի տեղադրվում։ Ու սա անում է այն իշխանությունը, որ օրուգիշեր խոսում էր իշխանությունների թափանցիկության մասին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1463 դիտում
09:37 20-10-2021
Գործուղումների շքերթ. արտերկրյա վոյաժներից չեն հրաժարվում․ «Ժողովուրդ»
1836 դիտում
09:32 09-05-2014
Գործուղումների մեկնելը լուրջ խնդիր է դարձել ԱԺ-ում․ Ժողովուրդ
Այս բաժնից
994 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1270 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2557 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ