805 դիտում
13:20 23-06-2023
ԱՄՆ-ն կողմ է արտահայտվել բարեփոխված ՄԱԿ-ի ԱԽ-ում Հնդկաստանին մշտական անդամի կարգավիճակ տրամադրելուն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն աջակցում է բարեփոխված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հնդկաստանին մշտական անդամի կարգավիճակ տրամադրելուն: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի և Հնդկաստանի կառավարությունների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է հունիսի 22-ին Բայդենի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի բանակցությունների արդյունքներով։
«ԱՄՆ-ն և Հնդկաստանը հաստատել են իրենց վճռականությունը՝ դիմակայելու բազմակողմ համակարգը միակողմանիորեն խարխլելու ցանկացած փորձի: Առաջնորդներն ընդգծել են բազմակողմ համակարգն ամրապնդելու և բարեփոխելու անհրաժեշտությունը, որպեսզի այն կարողանա ավելի լավ արտացոլել արդի իրողությունները: Այս համատեքստում երկու կողմերը հավատարիմ են մնում ՄԱԿ-ի բարեփոխման համապարփակ օրակարգին, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական և ոչ մշտական անդամների կատեգորիաների ընդլայնման ճանապարհով», - նշվում է փաստաթղթում:
Ինչպես ընդգծվում է հայտարարության մեջ, ԱՄՆ-ի իշխանությունները կարծում են, որ «գլոբալ կառավարումը պետք է ավելի ներառական և ներկայացուցչական լինի»։ Այս կապակցությամբ «նախագահ Բայդենը հաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը բարեփոխված ՄԱԿ-ի ԱԽ-ում Հնդկաստանին մշտական անդամի կարգավիճակ տրամադրելուն:
Փաստաթղթում նշվում է նաև, որ Անվտանգության շուրջ Քառակողմ երկխոսության գագաթնաժողովը (Ավստրալիա, Հնդկաստան, ԱՄՆ և Ճապոնիա՝ Quad) «կանցկացվի Հնդկաստանում 2024 թ.-ին և կդառնա երկխոսությունը շարունակելու և համագործակցությունն ամրապնդելու ևս մեկ հնարավորություն»։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ներկայում ունի 5 մշտական անդամ՝ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Այս երկրներից յուրաքանչյուրը վետոյի իրավունք ունի խորհրդում։ Խորհրդի մյուս 10 մասնակիցները, որոնք ընտրվում են աշխարհագրական սկզբունքով, ունեն ոչ մշտական անդամի կարգավիճակ։

Նմանատիպ նյութեր
987 դիտում
16:09 04-09-2014
ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան կողմ են արտահայտվել Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի մշտական ռազմական ներկայության ապահովմանը
826 դիտում
17:19 10-07-2023
ԵՄ-ն կողմ է Ուկրաինային կասետային զինամթերքներ տրամադրելուն
Այս բաժնից
907 դիտում
16:42 22-12-2024
Գազայում մեկ օրում զոհերի թիվը հասել է 32-ի
1327 դիտում
16:08 22-12-2024
Կամչատկայում եռօրյա որոնումների արդյունքում գտել են անհետացած ինքնաթիռը, որի անձնակազմը ողջ է
964 դիտում
15:49 22-12-2024
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ. ԶԼՄ