211652_close_icon
views-count829 դիտում article-date 17:19 10-07-2023

ԵՄ-ն կողմ է Ուկրաինային կասետային զինամթերքներ տրամադրելուն

Եվրամիությունն աջակցում է Ուկրաինային ինքնապաշտպանության համար զինամթերքներ, մասնավորապես՝ կասետային ռումբեր տրամադրելուն, որոնք ԱՄՆ-ն կուղարկի հանրապետությանը։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։

«Դա Ուկրաինա զինամթերքներ մատակարարող երկրների հարցն է։ Բայց ընդհանուր առմամբ մենք աջակցում ենք Ուկրաինային զինամթերքներ տրամադրելուն ինքնապաշտպանության համար»,- ասել է Մասրալին։

Հուլիսի 7-ին Սպիտակ տունը հայտարարել էր Ուկրաինային կասետային զինամթերքներ տրամադրելու մասին։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը նշել է, որ Վաշինգտոնում խոստովանել են, որ կասետային ռումբերի օգտագործումն Ուկրաինայում վտանգներ է պարունակում խաղաղ բնակչության համար։
 

Նմանատիպ նյութեր