1102 դիտում
14:47 23-06-2023
Լատինական Ամերիկայի վեց երկրների նախագահներ Բայդենին խնդրել են օգնել Արգենտինային ԱՄՀ-ի պարտքի հարցում
Բոլիվիայի, Բրազիլիայի, Կոլումբիայի, Մեքսիկայի, Պարագվայի և Չիլիի նախագահներն իրենց ամերիկացի պաշտոնակից Ջո Բայդենին խնդրել են օգնել Արգենտինային՝ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ պարտքի կարգավորման շուրջ բանակցություններում։ Նրանց նամակը Twitter-ում հրապարակել է Արգենտինայի արտաքին գործերի նախարարությունը։
«Մենք խնդրում ենք ձեզ աջակցել Արգենտինային բանակցություններում, որոնք նա վարում է այդ կազմակերպության հետ: Ամերիկայի երկրների համար ընդհանուր սկզբունքները, որոնք վերաբերում են ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և սոցիալական ներառությանը, պետք է մեզ տանեն Արգենտինայի համար արագ և արդյունավետ լուծման որոնմանը», - ասված է վեց երկրների նախագահների ստորագրած նամակում:
Նրանց կարծիքով՝ տնտեսական ճգնաժամ ապրող Արգենտինային անհրաժեշտ է օգնել՝ վերականգնելու աճը և ավելացնելու արտահանմումը, որպեսզի երկիրը կարողանա ի վիճակի լինել վճարելու պարտքը։
«Արտակարգ հանգամանքները պահանջում են արտակարգ լուծումներ, նույնքան արտակարգ, որքան արտակարգ հարկային բեռը, որն առաջացել է ԱՄՀ-ի վարկի պատճառով և դարձել ստեղծված իրավիճակի գլխավոր պատճառներից մեկը», - ասված է նամակում։
Ինչպես կարծում են Լատինական Ամերիկայի երկրների ղեկավարները, Արգենտինայի վիճակը նաև սրել են համավարակի, Ուկրաինայի հակամարտության և երաշտի հետևանքները։
Վարկը տրվել է երկրին Մաուրիսիո Մակրիի խնդրանքով, որը 2018 թվականի մայիսին որպես պետության ղեկավար դիմել էր ԱՄՀ-ի օգնությանը՝ ազգային արժույթի կտրուկ արժեզրկման ֆոնին։

La Argentina envió al Presidente de los Estados Unidos, @POTUS, una carta firmada por los Jefes de Estado de Brasil, Bolivia, Chile, Colombia, México y Paraguay.
— Cancillería Argentina (@CancilleriaARG) June 22, 2023
Agradecemos el compromiso con la búsqueda de una salida al sobreendeudamiento provocado por el préstamo del FMI. pic.twitter.com/zHupyqGsdE
Նմանատիպ նյութեր
1321 դիտում
19:34 11-04-2015
Օբաման խոստացել է այլևս չմիջամտել Լատինական Ամերիկայի երկրների ներքին գործերին
1089 դիտում
12:58 08-11-2022
Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ Լատինական Ամերիկայի երկրների ղեկավարը կայցելեն Մեխիկո
1328 դիտում
21:36 18-04-2016
Խորհրդակցություններ ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության և ՌԴ ԱԳՆ Լատինական Ամերիկայի վարչության միջև
Այս բաժնից
1114 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
1018 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
1060 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»