1003 դիտում
16:17 23-06-2023
Տյումենում բացվել և օծվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին
Ռուսաստանի Դաշնության Տյումեն քաղաքում, ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմական առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի, հանդիսավորությամբ բացվեց և օծվեց նորակառույց Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Տյումենի հայ համայնքի ներկայացուցչությունից, եկեղեցու բացման և օծման արարողությանը մասնակցել են ՌԴ Տյումենի նահանգապետ Ալեքսանդր Մոուրը, նահանգային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Տյումենում ՀՀ պատվավոր հյուպատոս Աբրահամ Հովեյանը, Տյումենի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։
Տեր Եզրաս սրբազանը Սուրբ Մյուռոնով է օծել եկեղեցու 16 սյուները, մկրտության ավազանը, սրբապատկերները և գմբեթի խաչերը, ինչպես նաև եկեղեցու բակում տեղադրված Արցախյան 44-օրյա պատերազմին նվիրված խաչքարը, որը Տյումենի հայ համայնքի ղեկավար Աբրահամ Հովեյանի նախաձեռնությամբ տեղափոխվել է Հայաստանից։

Նմանատիպ նյութեր
9669 դիտում
20:12 03-10-2017
Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրում օծվել է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին. Artsakhpress.am
835 դիտում
09:57 09-07-2023
Գետահովիտում օծվել է Սուրբ Մատթեոս եկեղեցին
Այս բաժնից
784 դիտում
22:37 21-10-2024
Լիբանանում շտապօգնության չորս աշխատակից է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
835 դիտում
21:51 21-10-2024
Լիբանանը մոտ 30 հրթիռ է արձակել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ
892 դիտում
21:16 21-10-2024
Զելենսկին հայտարարել է Կուրսկում բուֆերային գոտու ստեղծման մասին