925 դիտում
12:15 25-06-2023
Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ևս 30 Gepard կայանք
Գերմանիան ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ մինչև տարեվերջ Ուկրաինային կտրամադրի ևս 30 Gepard ինքնագնաց զենիթային զենք՝ հակաօդային պաշտպանության ամրապնդման նպատակով։ Գրում է Unian-ը։
Այս մասին Welt am Sonntag-ին տված հարցազրույցում ասել է պաշտպանության նախարարությանն առընթեր Ուկրաինայի իրավիճակային կենտրոնի ղեկավար, գեներալ Քրիստիան Ֆրոյդինգը։ «Մենք ցանկանում ենք մինչև տարեվերջ մատակարարել ևս 30 Gepard միավոր՝ ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ»,- ասել է Ֆրոյդինգը։
Մինչ օրս Գերմանիան Ուկրաինային է փոխանցել Gepard-ի 34 կայանք, ևս 15-ը կմատակարարվի մոտ ապագայում։
Գերմանացի գեներալը նշել է, որ հակաօդային պաշտպանությունը առանցքային թույլ կետ է համարում Ուկրաինայի զինված ուժերի ներկայիս հակահարձակման ժամանակ։
«Մենք անում ենք հնարավորը, բայց չնայած դրան, Ուկրաինան ունի՞ բավարար հակահրթիռային պաշտպանություն, միանշանակ՝ ոչ»,- ընդգծել է Ֆրեյդինգը։
Զինվորականները հիշեցրել են, որ Գերմանիան այս տարի Ուկրաինայի զինված ուժերին կփոխանցի ևս 2 IRIS-T SLM զենիթահրթիռային համակարգեր, իսկ 2024 թվականին ևս 4-ը։
Հունիսի 1-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը 118 մլն դոլարով Ուկրաինայի համար կգնի Gepard կայանքները, մասնավորապես, Global Military Products-ը արտադրության պայմանագիր է ստացել։
Իսկ հունիսի 16-ին Rheinmetall կոնցեռնը հայտարարեց, որ ցանկանում է միլիարդավոր եվրոյի պայմանագիր կնքել Գերմանիայի կառավարության հետ, որպեսզի հուլիսին Ուկրաինային մատակարարի առաջին 35 մմ արկերը Gepard զենիթային զենքերի համար:

Նմանատիպ նյութեր
2183 դիտում
22:52 05-07-2022
Մեծ Բրիտանիան Ուկրաինային 10 ինքնագնաց հրետանային կայանք կմատակարարի
1081 դիտում
10:29 13-11-2023
Գերմանիան 2024-ին Ուկրաինային 4 մլրդ-ի փոխարեն կտրամադրի 8 մլրդ եվրոյի ռազմական օգնություն. ՊՆ ղեկավար
1168 դիտում
21:07 04-11-2024
Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո օգնություն կտրամադրի Ուկրաինային
Այս բաժնից
1012 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
1024 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1510 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ