211652_close_icon
views-count871 դիտում article-date 13:57 25-06-2023

«Վագների» ստորաբաժանումները կանոնավոր ռեժիմով և առանց միջադեպերի լքում են Վորոնեժի մարզը

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ստորաբաժանումները կանոնավոր ռեժիմով և առանց միջադեպերի լքում են Վորոնեժի մարզի տարածքը: Հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։ Գրում են ռուսական լրատվամիջոցները։

«Վորոնեժի մարզի տարածքով «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ստորաբաժանումների տեղաշարժն ավարտվում է: Տեղաշարժն անցնում է կանոնավոր և առանց միջադեպերի»,- գրել է նա։

Նահանգապետը հավելել է, որ իրավիճակի վերջնական լուծումից հետո բոլոր սահմանափակումները կհանվեն։ Այս, ինչպես նաև վնասի վերացման և փոխհատուցման միջոցառումների վերաբերյալ նա խոստացել է լրացուցիչ զեկուցել։

Մարզի ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել վորոնեժցիներին «զսպվածության, հաստատակամության և ողջամտության համար», իսկ իրավապահ մարմիններին և ներգրավված գերատեսչություններին՝ լավ համակարգված աշխատանքի և պրոֆեսիոնալիզմի համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության տեխնիկայով շարասյունը դուրս է եկել Դոնի Ռոստովից, որտեղ նախօրեին «Վագներ»-ի մարտիկները զբաղեցրել էին ռազմական օբյեկտները: Այս մասին ասել է նահանգապետ Վասիլի Գոլուբևը։ Նրա խոսքով՝ մարտիկները վերադարձել են դաշտային ճամբարներ։

Նմանատիպ նյութեր