994 դիտում
09:06 26-06-2023
Ռուսական ճգնաժամը բացահայտեց Պուտինի իշխանական համակարգի «իրական ճեղքերը». Բլինքեն. «Ամերիկայի ձայն»
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կիրակի օրը հայտարարել է, որ Կրեմլի դեմ «Վագներ» խմբի վարձկանների կողմից հեղաշրջման փորձի հետ կապված ռուսական ճգնաժամը բացահայտեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կառավարման համակարգում առկա «իրական ճեղքերը», այն բանից հետո երբ Պուտինը ստիպված եղավ գնալ համաձայնության ապստամբներին համաներելու հարցում։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Հեռուստատեսային հարցազրույցների շարքում ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ լարվածությունը, որը հանգեցրել է Եվգենի Պրիգոժինի ղեկավարությամբ «Վագների» խռովությանը, առկա էր արդեն մի քանի ամիս, և որ անկարգությունները կարող են ազդել Ուկրաինայում պատերազմելու Մոսկվայի կարողությունների վրա։
«Մեր կենտրոնացումը վճռականորեն և անողոք կերպով Ուկրաինայի վրա է, որպեսզի ապահովենք, որ Կիևը ունենա այն, ինչ իրեն անհրաժեշտ է պաշտպանվելու և Ռուսաստանի կողմից գրավված տարածքները վերադարձնելու համար», - ասել է Բլինքենը NBC հեռուստաալիքին Meet the Press-ի եթերում:
«Մենք տեսնում ենք, որ ռուսական համակարգի ճեղքերը ջրի երես են դուրս գալիս։ Թե ինչպես և երբ դա կավարտվի, դեռ վաղ է ասել։ Բայց, իհարկե, կան բազմաթիվ հարցեր, որոնց Պուտինը պետք է պատասխանի առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում»,- պարզաբանել է պետքարտուղարը։
Նույն օրը, խոսելով ABC հեռուստաալիքի եթերում, նա ընդգծել է, որ Ռուսաստանում պառակտումն ու խառնաշփոթը «կարող են բարդացնել» Ուկրաինայում ռուսական զորքերի ռազմական գործողությունները։
CBS-ին տված հարցազրույցում Բլինքենը հայտարարել է, որ «Վագներ» խմբավորումը և նրա առաջնորդ Եվգենի Պրիգոժինը հանգստյան օրերին սկսել են «ուղիղ մարտահրավեր նետել Պուտինի հեղինակությանը»:
«...Դա ցույց է տալիս առկա խորը հակասությունները, և ի հայտ է բերում իրական ճեղքերը [կառավարման համակարգում] », - ասել է Բլինքենը:
Ըստ պետքարտուղարի՝ իրարանցումը, որը առաջացել է Պրիգոժինի կողմից Պուտինին մարտահրավեր նետելու հետևանքով, դեռ չի ավարտվել և կարող է երկարաձգվել շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ:
Կիրակի օրը ABC-ի հետ զրույցում Բլինքենն ասաց, որ ռուսական ճգնաժամի հետ կապված գործողության «վերջնական ակտը» դեռ առջևում է:
«Դեռ վաղ է դատել, թե ինչպես կավարտվի ամեն ինչ «Վագների» զինյալների համար»,- մանրամասնել է նա։
Պետքարտուղարության ղեկավարը նշել է, որ նախագահ Ջո Բայդենը չի փորձել կապ հաստատել Պուտինի հետ՝ ընդգծելով, որ Ռուսաստանում անկարգությունները երկրի «ներքին գործն են» և հավելել, որ ամերիկյան միջուկային դոկտրինում փոփոխություններ չեն եղել։
Պետքարտուղարը նաև ընդգծել է, որ Ուկրաինային աջակցող գործողությունների միասնությունը մնում է անփոփոխ:
Միևնույն ժամանակ, սենատոր Բեն Քարդինը հայտարարել է, որ հանգստյան օրերին Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունները ընդգծում են Ուկրաինային օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:
«Ուկրաինայի համար կրիտիկական ժամանակաշրջան է։ Նրա հակահարձակման արդյունքները կորոշեն, թե ինչպես կզարգանան իրադարձությունները հաջորդ մե կամ երկու տարվա ընթացքում», - Fox-ին ասել է Քարդինը, որը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է: «Ուստի չափազանց կարևոր է, որ մենք շարունակենք աջակցել [Ուկրաինային], և որ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները մեզ չշփոթեցնեն ուկրաինացիների կարիքների հարցում»:

Նմանատիպ նյութեր
1809 դիտում
13:51 29-08-2020
Թուրքիայի տարածքում հայկական Օշվանքի պատերին գոյացած ճեղքերը փլուզման վտանգ են ներկայացնում
1765 դիտում
09:13 09-03-2021
Կանանց իրավունքների ընդլայնումը կարևոր նշանակություն ունի ընդհանուր բարեկեցության համար․ Բլինքեն. «Ամերիկայի ձայն»
2531 դիտում
09:42 04-12-2021
Մինչ Բլինքեն-Պուտին հանդիպումը Բլինքենը նախազգուշացնում է Կրեմլին․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1012 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
1024 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին
1510 դիտում
21:58 13-01-2025
Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ