59427 դիտում
11:53 26-06-2023
Երևանում ոստիկանների կողմից տաք հետքերով հայտնաբերված Հնդկաստանի քաղաքացին, ով կասկածվում է իր հայրենակցին սպանելու մեջ, դատարանի վճռով կալանավորվեց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 24-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց՝ 2-ամսյա կալանքի որոշում կայացնի Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 24-ամյա Աբին Սինդհունի նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է հունիսի 19-ին Երևանում Հնդկաստանի մեկ այլ քաղաքացու սպանելու մեջ։
Դատավոր Տիգրան Ոսկանյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը և Աբին Սինդհունը դատարանից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների հետ, կատարելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական ճիշտ ու գրագետ աշխատանք, պարզել են հունիսի 19-ին, Երևանում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 24-ամյա Ա. Սուրադինի ենթադրյալ սպանություն կատարող կասկածյալի գնտվելու վայրը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողները, մի քանի օր շարունակ բանակցություններ են վարել կասկածյալի փաստաբանի հետ, որից հետո այսօր, ժամեր առաջ, փաստաբանի ուղեկցությամբ, կասկածյալը ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան ոստիկանությունից ներկայացրել են Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Կասկածյալի գտնվելու վայրի աշխատանքները տևել են կարելի է ասել՝ 24 ժամ ռեժիմով ու ոստիկանները եղել են մի քանի հասցեներում և ի վերջո հասել են հսկայական արդյունքի, որ այսօր արդեն կասկածյալը իմանալով, որ այլ ելք չունի, ինչպես ժողովուրդն է ասում՝ ոստիկանությունը ու քննչականը թե օդով, թե ցամաքով Հայաստանից նրա դուրս գալու ճանապարհները փակել են և, գուցե՝ լսելով փաստաբանի հորդորները, ներկայացել է:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 201+
201+