211652_close_icon
views-count928 դիտում article-date 16:59 26-06-2023

Պուտինն Իրանի նախագահի հետ քննարկել է միջազգային օրակարգը և հունիսի 24-ի իրադարձությունները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, որը լիակատար աջակցություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը հունիսի 24-ի իրադարձությունների հետ կապված, տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի միջեւ։ Իրանի նախագահը լիակատար աջակցություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը հունիսի 24-ի իրադարձությունների հետ կապված»,- նշված է հաղորդագրությունում։

«Քննարկվել են երկկողմ փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները՝ առեւտրի, էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում առկա պայմանավորվածությունների գործնական իրականացման շեշտադրմամբ... Պայմանավորվել են շարունակել անձնական շփումները»,- նշվել է հաղորդագրությունում։

«Անդրադարձ է կատարվել միջազգային օրակարգի որոշ հարցերի, ներառյալ կայունության ապահովումն Անդրկովկասում եւ սիրիական կարգավորումը»,- նշել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նմանատիպ նյութեր