211652_close_icon
views-count841 դիտում article-date 17:25 26-06-2023

Մոլդովայի խորհրդարանը ՍԴ արգելքից հետո լուծարել է ռուսամետ «Շոր» խմբակցությունը

Մոլդովայի խորհրդարանը որոշել է լուծարել ռուսամետ ընդդիմադիր «Շոր» խմբակցությունը, քանի որ Սահմանադրական դատարանը հավանություն է տվել այն հակասահմանադրական ճանաչելու կառավարության հարցմանը։

«Խմբակցության պատգամավորները կշարունակեն աշխատանքը Բարձրագույն օրենսդիր մարմնում որպես անկախներ»,- քվեարկությունից հետո ասել է խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն։

Որոշմանը կողմ են եղել կառավարող «Գործողությունների և համերաշխության» կուսակցության ներկայացուցիչները, դեմ են քվեարկել կոմունիստների և սոցիալիստների ընդդիմադիր դաշինքի պատգամավորները։

Նմանատիպ նյութեր