811 դիտում
11:53 28-06-2023
ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ խաղաղության գործընթացն առաջ մղելու համար
ԱՄՆ-ին խրախուսում են Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղության գործընթացում արդյունավետորեն ներգրավվելու վերջին ջանքերը, և Վաշինգտոնը կշարունակի աջակցել նրանց այդ գործում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
Դիվանագետը նշել է, որ Միացյալ Նահանգները ուրախ է այս շաբաթ հյուրընկալել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին և կողմերի միջև բանակցություններում միջնորդ հանդիսանալ:
Մեթյու Միլլերը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկու երկրների արտգործնախարարների հետ հանդիպել է ինչպես առանձին, այնպես էլ եռակողմ ձևաչափով՝ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ընդգծելով, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է:
«Միացյալ Նահանգներին խրախուսում են Հայաստանի և Ադրբեջանի վերջին ջանքերը՝ արդյունավետորեն ներգրավվել խաղաղության գործընթացում, և մենք կշարունակենք նրանց ամեն կերպ օգնել՝ այդ գործընթացն առաջ մղելու համար», - ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ Միրզոյան-Բլինքեն հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Նմանատիպ նյութեր
760 դիտում
13:33 02-02-2023
«ԵԽ-ն կշարունակի աջակցել ՀՀ-ի և Ադրբեջանի հաշտության ջանքերին». ԵԽ-ն պատասխանել է Թագուհի Թովմասյանին
1012 դիտում
20:50 21-02-2024
Ֆրանսիան կշարունակի աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին. Մակրոնը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
940 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»