211652_close_icon
views-count1012 դիտում article-date 16:33 29-06-2023

Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության Էկոնոմիկայի, գիտության եւ տեխնոլոգիաների հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարը կայցելի Հայաստան

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, Համագործակցության երկրների և զարգացման նախարարության Էկոնոմիկայի, գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Կումար Այերը հունիսի 29-30-ը Հայաստանում կգտնվի ՝ ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ քննարկելու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ։ Տեղեկացնում է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։

Այցի ընթացքում Կումար Այերը կհանդիպի ՀՀ կառավարության պաշտոնյաների և ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ։ Քննարկումների հիմնական թեման կլինի Հայաստանի կողմից միջազգային պատժամիջոցներին հետևելը  և այն, թե Միացյալ Թագավորությունն ինչպես կարող է աջակցել դրան։

Բացի այդ, նա հնարավորություն կունենա ականատես լինելու Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը՝ այցելելով կրթական և բիզնես ընկերություններ։ Նա նաև կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

«Կումար Այերի այցը Հայաստան ընդգծում է Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների խորացման մեր հանձնառությունը»,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր